Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին

Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին

PanARMENIAN.Net - Դոնեցկի կառավարման ակադեմիայի հայ ուսանող Գևորգ Խաչատրյանը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին։ Սոցցանցերում հայտնված «Դիմակներ թոշակառուներին՝ բարի հայից» հոլովակը մեծ տարածում է ստացել։

Խաչատրյանը պատմել է, թե ինչպես է սկսել իր նախաձեռնությունը։

«Ամեն ինչ սկսվեց, երբ մայրիկս պատմեց, թե ինչպես դեղատանը տարեց կինը ցանկացել է դիմակ գնել, բայց տեսնելով գինը, չի կարողացել։ Մայրիկս պատմեց այդ մասին և մեզ մոտ այդպիսի գաղափար ծագեց»,- ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Խաչատրյանն ասել է, որ դիմակները չի գնել, այլ կարել է մոր օգնությամբ՝ մոտ 100 դիմակ, և բաժանել հիմնականում տարեցներին։

«Մոտ մարդիկ շատ դրական արձագանքեցին։ Շատ արձագանքներ կան, ոմանք նույնիսկ որոշել են շարունակել այս նախաձեռնությունը»,- ասել է նա։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---