3 ապրիլի 2020 - 19:32 AMT
Ինչ վիճակ է տարածաշրջանում. ՀՀ, ԻՀ, ՌԴ, Վրաստան ու Ադրբեջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 27 մարդ ապաքինվել է, կարանտինում 5392 մարդ կա, հսկողության տակ՝ 319-ը։

Իրանում վարակման դեպքերը հասել են 53,183-ի, որից մահվան ելքով՝ 3294-ը։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվը 3186 է, մահացածներինը՝ 157։

Ապրիլի 3-ին Ռուսաստանումվարակի 601 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4149-ի երկրի 78 շրջանում։ Ապաքինվել է 281 մարդ, մահացել՝ 34։

Թուրքիայում հիվանդների ընդհանուր թիվը 18,125 է, մահացել է 356 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 415-ը։

Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 443-ի՝ մեկ օրում ավելանալով 43-ով։ Այդ մասին տեղեկացրել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել։

Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ, մահացել՝ 7-ը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից