Հայաստանում ապրիլի 6-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833 -ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, հնարավոր է, դա լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման մասով։
Նա հավելել է, որ ապրիլի 5-ին անցկացված 263 թեստից միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:
Փաշինյանը հայտնել է նաև մահվան 1 դեպքի մասին՝ 68-ամյա քաղաքացին երկկողմանի թոքաբորբ է ունեցել` զուգորդվող հիվանդություններով։
Նա նշել է նաև, որ եթե այս հուսադրող տեմպը պահպանվի, գուցե հնարավոր լինի մեկ շաբաթ անց մեղմացնել սահմանափակումները։ Վարչապետը կոչ է արել խստորեն պահպանել պարետատան բոլոր պահանջները և առավել նախանձախնդիր լինել։
Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 8 դեպք է գրանցվել, 62 հոգի բուժվել է։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից