7 օգոստոսի 2020 - 16:24 AMT
Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գրում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Նազարյանը ձերբակալվել է օգոստոսի 6-ին։ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ արարքը պատժվում է տուգանքով կամ կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Առաջին անգամ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2008-ին, ապա վերանշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով: