17 մարտի 2006 - 14:26 AMT
Թոմաս դը Վաալ. Ղարաբաղյան խնդրի փուլային լուծման քննարկումն արդեն լավ նշան է
«Ես կշտամբանքներ չունեմ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին: Ես կարծում եմ, որ որոշ իմաստով ղարաբաղյան կարգավորման «բախտը բերում է» այն առումով, որ դրանով զբաղվում են երեք մեծ գերտերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի փորձառու դիվանագետները»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության թեմայով «Սեւ այգի» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը: Նրա խոսքերով, շատ դժվար է խաղաղություն կնքել երկու նոր կիսադեմոկրատական պետությունների միջեւ, որոնք աճել եւ կայացել են այդ հակամարտության շնորհիվ եւ որոնք մինչ այժմ չափազանց վախենում են միմյանցից: Դրա հերթական ապացույցը Ռամբույեի բանակցություններն են: Ըստ Թոմաս դը Վաալի, ներքաղաքական գործընթացները, առաջին հերթին ընտրությունները, խանգարում են բանակցային գործընթացին: «Սակայն ես շատ վերպահումով եմ մոտենում նրան, որ այս տարի կարող է ճեղքում լինել: Թեեւ, կարծում եմ, որ անցումը փուլային կարգավորման քննարկմանն արդեն դրական նշան է: Հնարավոր է, որ դա նպաստի գործընթացի մեկնարկին»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեին ԼՂ-ում, ապա Թ. դը Վաալը հավանություն է տալիս ցանկացած գաղափարի, որը «հիմնված կլինի ժողովրդի կամքի ժողովրդավարական արտահայտման վրա»: Ըստ նրա, 1991 թվականին Ղարաբաղում կայացած հանրաքվեն անց է կացվել առանց ադրբեջանական բնակչության, ուստի եւ լեգիտիմ չէ: Սակայն պետք է լինի մեխանիզմ, որով կվերականգնվեն ղարաբաղցի ադրբեջանցիների իրավունքները: Հյուսիսային Իռլանդիայում մենք տեսնում ենք այն բանի տխուր օրինակը, թե ինչպես մեծամասնությունը կիրառեց ժողովրդավարական գործընթացները, ճնշելու համար փոքրամասնությանը»,-ընդգծել է նա:

Թոմաս դը Վաալի հարցազրույցը ամբողջությամբ