Լեռնային Ղարաբաղը հանդարտորեն սպասում է առաջին ինքնաթիռի թռիչքին. Ֆրանսիացի լրագրողի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղը հանդարտորեն սպասում է առաջին ինքնաթիռի թռիչքին. Ֆրանսիացի լրագրողի անդրադարձը

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի անկախ լրագրող Լոուրենս դը’ Հոնդը իր «Լեռնային Ղարաբաղ. Գոյություն ունեցող, բայց չճանաչված հայկական հող» վերնագրով հոդվածում անդրադարձել է Արցախին` նկարագրելով, թե ինչպես է այն, այլ պետությունների կողմից չճանաչված լինելով հանդերձ,զարգանում:

Հեղինակն իր անդրադարձը սկսում է դեպի Գանձասարի վանական համալիր տանող ճանապարհի նկարագարությամբ, որն, ըստ դը’ Հոնդի, Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական լինելու վառ խորհրդանիշ է:

Հեղինակը նկատում է, թե ինչպիսի հյուրընկալությամբ և պատրաստակամությամբ են տեղացիները ցույց տալիս դեպի վանական համալիր տանող ճանապարհը:

«Գանձասարի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է խիտ անտառի մեջով, որը ձգվում է մինչև լեռան վերին լանջերը: Արևն աստիճանաբար անհետանում է հորիզոնում` ստորոտին զգացնել տալով աշնանային այս եղանակին բնորոշ սառնություն: Ամռան շոգ ամիսներին այստեղ կարելի է տեսնել սևազգեստ քահանաների` կրծքներին հայկական խաչ, զբոսաշրջիկների, նրանց ուղեկցողների և ուխտագնացների, իսկ տարվա մյուս եղնականերին վանական համալիրը պատվում է թանձր մշուշով»,- գրում է հեղինակը:

Վերջինիս դիտարկմամբ` Գանձասարի համալիրը ցույց է տալիս Լեռնաին Ղարաբաղի միաժամանակ թե վանական և թե աշխարհիկ մշակույթի կրող լինելը: Ըստ նրա` պատկերն ավելի անկհայտ է դառնում վանական համալիրից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վանք գյուղի օրինակով, որը յուրովի է արտահայտում շրջանի ժամանակակից պատմությունը: Նույն գյուղի օրինակով էլ հեղինակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում սփյուռքահայերի ունեցած ներդրումն ու ավանդը:

«Ամեն տարի երկրում համահայկական դրամահավաք-նվիրատվություն է նախաձեռնվում, որի արդյունքերի վառ վկայություններն են բարեկարգված ճանապարհները, վերակառուցված վարչական շինությունները, մայրաքաղաքի վերանորոգված փողոցները, ինչպես նաև ծնելիության մակարդակի խթանումը մուսուլմանական պետություններով շրջապատված այս երկրում»,- գրում է հեղինակը:

Նա Լեռնային Ղարաբաղը բնութագրում է որպես «անկախ և հպարտ, ինչպես որ վայել է լեռնային երկրին»:

Հեղինակի խոսքով, չնայած փոքրաթիվ լինելուն` 150.000, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք չի ընկրկել և առաջիններից մեկն էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ցանկություն հայտնեց միանալ Հայաստանին, «պետություն, որի հետ ղարաբաղցիները կապված են իրենց կրոնով, լեզվով ու մշակույթով»:

«Անկախության հռչակումը, որին հաջորդեց նաև հանրաքվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառ դարձավ: Երեք տարի տևած պատերազմում Ղարաբաղի բնակչությունը, հայերի օգնությամբ, իրենց մարտական զգեստների վրա խաչեր կրելով, աննկուն պայքար մղեց Ադրբեջանի դեմ, որը, տրվելով գայթակղությանը, հայերի դեմ ջիհադի կոչ արեց: Սա հայ ժողովրդի պատմության ցավոտ դրվագներից է, որն ավարտվեց հայության հաղթնակով»,- մեջբերում է Panorama.am-ը:

Անդրդառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության կերտման գործընթացին` հեղինակը նշում է, որ չնայած անցած 20 տարում ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանը` խուսափելով այդ կերպ հրահրել Ադրբեջանին, բայց այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղը երբեք չի հրաժարվել իր անկախության կերտման գործընթացից:

«Լեռնային Ղարաբաղը ստեղծել է 33 անդամ ունեցող խորհրդարան, ամբողջական կառոցվածքով կառավարություն, ոստիկանական և դատական համակարգեր, և իհարկե բանակ: Շնորհիվ իր լեգենդար հյուրասիրության` Լեռնային Ղարաբաղը գրկաբաց ընդունում է նույնիսկ այնպիսի հռչակավոր արտիստների, ինչպիսին Մոնսերատ Կոբայլեն է, որն ազդված լինելով հայ ժողովրդի ճակատագրով, եկել էր Ստեփանակարետի փողոցներում նրանց համար երգելու»,- գրում է հեղինակը:

Վերջինս մեջբերում է նաև ԼՂՀ մշակույթի նախարարի խոսքերն այն մասին, որ ինչ-որ կերպ չճանաչված լինելն ազդում է երկրի կյանքի վրա, և որ արդեն մի ամբողջ սերունդ է ապրում չճանաչված երկրում: Այս համատեքստում հեղինակը նկատում է, որ այդուհանդերձ Ղարաբաղի բնակչության համար այն գինը, որ նրանք վճարում են իրենց երազանքի իրականություն դառնալու համար, նշանակություն չունի:

«Երկիրը վերագործարկել է իր օդանավակայանը, ինքնաթիռների դատարկ լինելը և իրականացվող գործողությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղը հանդարտորեն սպասում է առաջին ինքնաթիռի թռիչքին»,- եզրակացնում է հեղինակը:

«Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարեցրել գործունեությունը: Ըստ Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Դավիթ Բաբայանի՝ օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին, իսկ այժմ, վերակառուցումից հետո դրա շահագործումը շարունակվում է: ԼՂՀ-ում կա փոքր ավիացիա, ուղղաթիռներ, որոնք թռիչքներ են կատարում: Փոքր ավիացիան օգտագործվում է գյուղատնտեսական ոլորտի կարիքների համար, ուղղաթիռները բեռներ են տեղափոխում, մարդկանց:

Կարդացեք նաև՝Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս ընթերցողներին հանգստանալ Լեռնային Ղարաբաղում

Բելգիական մամուլ. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ սկսվելու է

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---