ՀՀ ու Վրաստանի միջև անլուծելի հարց չկա. Կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ

ՀՀ ու Վրաստանի միջև անլուծելի հարց չկա. Կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ

PanARMENIAN.Net - Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 12-ին, Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն կշարունակեն կյանքի կոչվել` ի շահ երկու երկրի և ժողովուրդի:

Հանդիպմանը քննարկվել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրի մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Հովիկ Աբրահամյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, կարևորվել այդ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

ՀՀ վարչապետի այցի ավարտին նախաստորագրվել է համաձայնագիր «ՀՀ-ի և Վրաստանի կառավարությունների միջև ՀՀ-ի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Իրակլի Ղարիբաշվիլին:

Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մինչև 2015-ը վերոնշյալ համաձայնագիրը ստորագրել և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով գործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել:

«Բարեկամության կամուրջի» կառուցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 18-ին ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Օգոստոսի 22-ին Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել են կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Այսօր ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: ՀՀ կառավարության ղեկավարը եղել է նաև Հավլաբար թաղամասում՝ hայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին և հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին:

Կարդացեք նաև`ՀՀ և Վրաստանի վարչապետներն անդրադարձել են տնտեսական, տրանսպորտային և ինտեգրացիոն հարցերին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---