Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը. Դա անթույլատրելի է21 հունվարի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական դաշնակցային ու ռազմավարական գործընկերության հարաբերությունները չեն տուժի Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2014-ի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք տեսնում ենք այդ իրավիճակը քաղաքականացնելու փորձեր,- ասել է նա: -Դրանք չեն բխում Հայաստանի, կամ ՌԴ ղեկավարությունից: Քիչ չեն այդ ողբերգությունն օգտագործելու ցանկացողները՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելությունների հասնելու միտումով»: «Դա զազրելի է, անթույլատրելի է, պատշաճ չէ հպարտ հայ ժողովրդին, որը, գիտեմ՝ երբեք չի գնա նման սադրանքների: Վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ դաշնակիցների և ռազմավարական գործընկերների, չեն տուժի»,- ասել է նա: ՌԴ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի մահվան կապակցությամբ: «Մենք սգում ենք Հայաստանի հետ և ամեն ինչ կանենք, որպեսզի հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորն ամենախիստ պատիժը կրի: Մենք ամեն ինչ կանենք, որ նման բան չկրկնվի»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովը հաստատել է, որ դատավարությունը Հայաստանում է անցնելու, որ այն համատեղ և առավելագույնս բաց է լինելու: «Վստահ եմ, որ դատարանն արագ կկայացնի օբյեկտիվ ու համարժեք դատավճիռը՝ համարժեք այդ սարսափելի հանցագործությանը»,- ասել է նախարարը: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.): Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող, Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, ապա նա ընդունել էր իր կատարած հանցանքը։ Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր: Հունվարի 19-ին երեխան մահացել էր: Հունվարի 21-ին Գյումրիում հուղարկավորել են 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին: Մինչ այդ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնագիր ենստորագրելդեպքի առթիվ հարուցված քրգործի քննության ընթացքում գործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկու կառույցի նախագահները կարևորել են կատարված սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպի համաձայնագրով ստեղծված շտաբը: Դրա կազմում 10 անձ է` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ: Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն: Հանդիպմանը ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրգործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը կկայանա Հայաստանի տարածքում: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով: Ընթերցեք նաև. ՌԴ նախագահի խոսնակ. Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |