Genealogy-ն «Եվրատեսիլ»-ում կներկայանա ոչ թե «Մի ժխտիր», այլ «Առերեսվի՛ր ստվերին» երգով. Խորագիրը փոխվել է (վիդեո)

Genealogy-ն «Եվրատեսիլ»-ում կներկայանա ոչ թե «Մի ժխտիր», այլ «Առերեսվի՛ր ստվերին» երգով. Խորագիրը փոխվել է

PanARMENIAN.Net - Ավստրիական Վիեննայում երեկ՝ մարտի 16-ին, կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանը:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո Face The Shadow (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Մինչև այդ Հայաստանի երգը կոչվում էր Don't Deny (թարգ.՝ «Մի ժխտիր»):

Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:

Genealogy խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 12-ին. բացի այդ, հայտնի էր դարձել նաև, որ խմբի 6-րդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է։

Ավելի վաղ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի, Genealogy գաղափարի, Don’t deny երգի և տեսահոլովակի մասին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա նշանաբանը ոգեշնչեց ստեղծել Genealogy-ն:

6 մասնակցին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունում հայի գեն է, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմություն: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է:

Կարդացեք նաև՝ Genealogy-ի «Մի ժխտիր»-ի պրեմիերան կայացավ․ Խմբի 6-րդ մասնակիցն Ինգա Արշակյանն է

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---