Հայկական նոր սթարթափը կօգնի լրագրողներին որակյալ կոնտենտ ստեղծել

Հայկական նոր սթարթափը կօգնի լրագրողներին որակյալ կոնտենտ ստեղծել

PanARMENIAN.Net - Հայկական նոր PR Craft սթարթափը կօգնի լրագրողներին և բլոգերներին արագ ու հեշտ գտնել հրապարակման արժանի ինֆորմացիա իրենց հետաքրքրող թեմաներով աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ստանալ փորձագիտական կարծիքներ այս կամ այն իրադարձության կամ երևույթի մասին։ Աշխատանքը ԶԼՄ-ների հետ իրականացվում է մի քանի ուղղություններով:

Սկզբնական փուլում կայքում գրանցվում են «նյուզմեյքերները»` PR մասնագետները, քաղաքական և հասարակական գործիչները, բիզնեսմենները, տարբեր ոլորտների էքսպերտները կամ պարզապես սովորական մարդիկ գրանցվում են PRcraft-ում և նկարագրում, թե ինչ նորություններ, տվյալներ, նյութեր կամ կարծիքներ ունեն, որոնք կարող են հետաքրքրել լրագրողներին։ «Նյուզմեյքերների» համար նախատեսված են հատուկ գործիքներ և հնարավորություններ:

Լրագրողներն ու բլոգերները գրանցվում են PRcraft-ում և որոնման համակարգի միջոցով փնտրում հրապարակման արժանի ինֆորմացիա իրենց հետաքրքրող թեմաներով։ PRcraft-ի որոնման համակարգը հնարավորություն է տալիս ֆիլտրել նյութերն ըստ կատեգորիաների, ռեգիոնների, տեքստում կամ վերնագրում օգտագործված բառերի և այլն։

Բացի որոնման համակարգից, PR Craft–ն ունի նաև ինֆորմացիայի հայցման համակարգ, որի միջոցով լրագրողներն ու բլոգերները կարող են տեղյակ պահել նյուզմեյքերներին իրենց հետաքրքրող թեմաների մասին և նրանցից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա կամ փորձագիտական մեկնաբանություն:

Հարցազրույցների համակարգը թույլ է տալիս որևէ թեմայով տարբեր հարցերի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ ստանալ. լրագրողները կարող են պատրաստել հարցազրույցի հարցեր, որոնց կկարողանան պատասխանել հետաքրքրված նյուզմեյքերները։ Այս գործիքը կոչված է օգնելու լրագրողներին ստանալ բազմակողմանի և ամբողջական ինֆորմացիա՝ բազմակիորեն խնայելով իրենց ժամանակը։

Ընթերցեք նաև. Հայաստանյան սթարթափները. Որքան մասշտաբային ես մտածում, այնքան մեծ է շուկան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---