Հայկական Shadowmatic-ը DevGAMM Awards-ում 2 միջազգային մրցանակ է ստացել- (վիդեո) 18 մայիսի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել խաղերի մշակողների և թողարկողների հերթական միջազգային DevGAMM համաժողովը, որի շրջանակում հանձնվել են DevGAMM Awards 2015-ի հաղթողների մրցանակները: Միանգամից 2 մրցանակի է արժանացել հայկական Triada Studio ստուդիայի հեղինակած Shadowmatic խաղը: Խաղը նաև հայտնվել է iOS Games կայքի «Օրվա խաղը» բաժնում, որը նվիրված է iPhone, iPad և iPod Touch համար նախատեսված խաղերին: «Shadowmatic-ն ամենաանհավանական զգացմունքներ է առաջանցում` դա նաև հիասքանչ գլուխկոտրուկ է, կատարված գերազանց ոճով: Այստեղ շատ կարևոր էր որակյալ պատկեր ստանալը և մշակողներն արդարացրել են իրենց` պատկերները շատ որակյալ են, ֆիգուրները պատրաստված են քարից, մետաղից և ոսկրից, պահպանված են յուրաքանչյուր տարրի արտաքին հատկանիշները»,-գրում է պարբերականը: 2015-ի ապրիլի 4-ին ArmNet Awards մրցանակաբաշխության պաշոտանական արարողության ժամանակ խաղը գլխավոր մրցանակների արժանացավ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգերում, ինչպես նաև Գրան պրի ստացավ բջջային հավելվածի համար: Shadowmatic-ը երևակայությունն ակտիվացնող գլուխկոտրուկ է, որը լուծելու համար անհրաժեշտ է աբստրակտ օբյեկտներ պտտել ու դրանց ստվերի միջոցով ճանաչելի ուրվագծեր ստանալ: Ի դեպ, դրանք համապատասխանում են խաղի կոնկրետ սենյակի շրջակայքին, առկա վիզուալ էֆեկտներն էլ կօգնեն խաղի վրա ծախսած ժամանակից առավելագույն հաճույք ստանալ: Ընդհանուր առմամբ խաղում 9 սենյակ ու ավելի քան 70 փուլ կա: Յուրաքանչյուր սենյակում յուրահատուկ մթնոլորտ է, այդ ամենին համապատասխան ինքնատիպ երաժշտություն է հնչում: Իմիջիայլոց, հավանած սաունդթրեքերը ցանկացողներն արդեն կարող են ներբեռնել iTunes-ից: Խաղը նաև հուշումների համակարգ ունի, որը դժվարանալու դեպքում խաղացողին կօգնի գուշակել վերջնական պատկերը, իհարկե՝ ոչ առանց միավորների գանձման: Ամեն դեպքում, խաղից լիարժեք հաճույք ստանալու համար ստեղծողները խորհուրդ են տալիս դրանցից օգտվել ծայրահեղ դեպքում: DevGAMM համաժողովը խաղային ինդուստրիայի խոշորագույն միջոցառումներից է, քանի որ կոնտենտի 90 տոկոսը խաղերի մշակմանն է առնչվում և միայն 10 տոկոսը` մարքեթինգին: Համաժողովը կազմակպերվում է հատուկ խաղերի պրոֆեսիոնալ մշակողների, թողարկողների, անկախ հեղինակների, նկարիչների և անիմատորների, նախագծերի պրոդյուսերների և մենեջերների, տարբեր խաղային պորտալների ներկայացուցիչների, պոտենցիալ ներդրողների և բոլոր նրանց համար, ով կապված է խաղերի ինդուստրիայի հետ: Triada Studio-ն PAN Media ընկերության հիմնադիրն է, որին պատկանում է PanARMENIAN.Net կայքը: Ընթերցեք նաև. Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |