Թուրքիայում պատգամավորության հայ թեկնածուն երկիրը կառավարելու իր նպատակի մասին28 մայիսի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունից Ստամբուլի 3-րդ շրջանում առաջադրված պատգամավորի թեկնածու, ազգությամբ հայ Արդա Քարափընարը Radikal պարբերականին պատմել է իր ինքնության, առաջադրվելու և հայ համայնքին տված խոստումների մասին: Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը: «Մի երկրում, որտեղ ընտրողների միջին տարիքը 29-ն է, խորհրդարանում պատգամավորների միջին տարիքը 60 տարեկան լինել չի կարող: Դա նշանակում է, որ այս երկրում քաղաքականություն պիտի փոխվի»,-ասել է նա, հայտնում է Tert.am-ը: Երիտասարդ թեկնածուն խոսել է նաև իր հայկական ինքնության մասին ու նշել է, որ այդ ինքնության հարցն ինքը միտումնավոր օրակարգ չի բերում: «Այս կուսակցությունում ինձ ոչ ոք չի ասում հա՞յ եմ, Մարսի՞ց եմ: Ոչ ոք նման բան չի հարցնում, քանի որ էթնիկ քաղաքականությունը տգեղ ենք համարում»,-ասել է նա: Ի դեպ, այս թեկնածուն համարվել է խորհրդարանական ընտրությունների 10 ամենագեղեցիկ թեկնածուներից մեկը, սակայն նշում է, որ իր արտաքինն իրեն «5 կոպեկի օգնություն» անգամ չի ապահովել: Պատասխանելով հարցին, թե հայ քաղաքացիներին ի՞նչ կցանկանար ասել, թեկնածուն ասել է. «Նախ նշեմ, որ կուսակցությունում ոչ ոք ինձ չի ասում՝ հայ եմ, Մարսից եմ, 100 մետր հեռավորությունը քանի վայրկյանում եմ վազում: Ես էլ դեռ չգիտեմ, թե թեկնածու ընկերներիցս ով է ալևի, ով է միասեռական: Կուսակցությունում ոչ ոք մյուսի մասին չգիտի: Կարծում ենք, որ էթնիկ քաղաքականությունը տգեղ է: Սակայն անշուշտ, դա իմ հայկական արմատները չի փոխում»: Քարափընարը նշել է, թե իր նպատակը ոչ թե խորհրդարան մտնելն է, այլ երկիրը կառավարելը: Նա խոստացել է նաև Թուրքիայում քաղաքական ուժի առաջին հայ ղեկավարը դառնալ: Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է: Ընթերցեք ավելին. Թուրքիայի մեջլիսի ընտրությունները. 7 հավանական հայ թեկնածուն և հեռանկարը Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |