Facebook-ում արդեն հասանելի են GIF-պատկերները29 մայիսի 2015 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում արդեն հասանելի են GIF ձևաչափով անիմացված պատկերները: Սակայն, այս նորամուծությունը դեռևս ոչ բոլոր օգտատերերի մոտ կարող է աշխատել: GIF-ը գրաֆիկական պատկերների տարածված ձևաչափ է: Այն կարող է պահպանել սեղմատվյալներն առանց որակի կորստի ոչ ավելի քան 256 գույնի ձևաչափով: Ապարատային ապահովումից կախում չունեցող GIF ձևաչափը մշակվել է 1987 թ. CompuServe ընկերության կողմից ցանցերով ռաստրային պատկերները փոխանցելու նպատակով: 1989-ին ձևաչափը ձևափոխվեց, ավելացվեցին թափանցիկությունն ու անիմացիան: GIF-ն օգտագործում է LZW-կոմպրեսիան, ինչը թույլ է տալիս սեղմել ֆայլերը, որտեղ շատ են միատեսակ տարրերը` լոգոտիպեր, սխեմաներ, վերնագրեր: Երկար ժամանակ այն եղել է ամենատարածված ձևաչափերից մեկն ինտերնետում: Նախկինում կայքը չէր աջակցում անիմացված պատկերներին և կարող էր գործարկել GIF-ը միայն լրացուցիչ գործիքի առկայության դեպքում Giphy կողմնակի կայքից, որը մշակում էր պատկերներն ու բեռնում դրանք որպես տեսանյութեր: Այժմ gif-պատկերով կիսվելու համար, բավական է հղումը զետեղել ստատուսում: Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցերից է: 2004 թվականին այն հիմնել է Մարկ Ցուկերբերգը Հարվարդում ուսանելու տարիներին իր հետ նույն սենյակում բնակվող համալսարանական ընկերների` Էդուարդո Սավերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի հետ: Ընթերցեք նաև Ուսանողի ստեղծած հավելվածը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժին Messenger-ի օգնությամբ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |