Ռոբոտին սովորեցրել են ցատկել արգելքների վրայով (վիդեո)

Ռոբոտին սովորեցրել են ցատկել արգելքների վրայով

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներներն ու գիտնականները որոշ ժամանակ առաջ ռոբոտ էին ստեղծել, որն արտաքնապես հեպարդի է նման: Հատուկ ալգորիթմի շնորհիվ ռոբոտը կարող է ցատկել արգելքների վրայով:

Լազերային ցուցիչների միջոցով ռոբոտը կարողանում է հաշվարկել այլ առարկաներից իրեն բաժանող ճշգրիտ տարածությունն ու բարձրությունը: Հատուկ ալգորիթմը հաշվարկում է ուղեգիծն ու ռոբոտի շարժումների արագությունը կախված ցուցիչների տվյալներից: Երբ ռոբոտը նկատում է արգելքը, ալգորիթմը որոշում է առավել պատեհ պահն ու դիրքը ցատկի համար, իսկ բուն ցատկի պահին արդել ալգորիթիմի երրորդ մասը ընտրում է օպտիմալ ուղեգիծը:

Խոչընդոտները ցատկերով հաղթահարելու ռոբոտի ունակությունը փորձարկվել է վազքուղու, ինչպես նաև սովորական հարթության վրա: Վազքուղու վրա ռոբոտը հաջողությամբ հաղթահարել է արգելքների 70 տոկոսը, իսկ ստատիկ հարթությունում` 90 տոկոսը: Տեսանյութում առավելագույն բարձրությունը 40 սմ է:

Ընթերցեք նաև. Ստեղծվել է սեփական վնասվածքները հայտնաբերող և դրանց հարմարվող ռոբոտ

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---