1 հունիսի 2015 - 11:37 AMT
Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի նորացված դիզայնն ու պատկերանշանները

Ամերիկյան Microsoft ընկերության Windows 10 նոր օպերացիոն համակարգը տարբերվելու է նախորդներից ոչ միայն գործառույթներով, այլ նաև դիզայներական լուծումներով: Ընկերությունը հայտարարել է աշխատանքային սեղանի պատկերանշանների նոր տեսակի մասին Windows 10-ի նախնական տարբերակում` 10130 նիշով:

Ըստ հեղինակների, նոր պատկերանշանները «ստեղծում են պրոդուկտի հետևողական և ամբողջական տեսակ»: Քանի որ բջջային սարքերը ևս աշխատելու են տվյալ ծրագրային ապահովումով, անհատական համակարգչի համար նախատեսված պատկերանշանները պետք է համադրվեն բջջայինի պատկերանշանների հետ` հավասարակշռություն ստեղծելով բջջային սարքերի կոնտուրային պատկերանշանների և ծավալայինների միջև` սեղանի սարքերում:

Հին պատկերանշանները վիճահարույց արձագանք ստացան Windows 10-ի փորձարկողների կողմից: Դրանք չափից դուրս «տափակ» համարվեցին: Պատկերանշանների նոր տեսակը լրամշակվելու է: Բացի այդ, 10130 տարբերակում կան «Գործարկում» մենյուի, տարբեր աշխատանքային սեղանների համար խնդիրների պանելների համար նախատեսված կարգաբերումներ, «թեժ ստեղներ» Cortana (Win+C) համար և այլ թարմացումներ:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

Ընթերցեք նաև. Microsoft-ը կներկայացնի Windows 10 օպերացիոն համակարգի միանգամից 5 տարբերակ