20  05.06.15 - Midem 2015. Հայկական պատվիրակության անդամների ելույթները Կաննում, ՀՀ նախագահի մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն
8  06.06.15 - Midem 2015-ի պաշտոնական բացումն ու ՀՀ նախագահի շրջայցը հայկական տաղավարում

Midem 2015. ՀՀ-ն Կաննում ներկայացնում է իր արվեստն ու գործակցելու առաջարկներ ստանում

Midem 2015. ՀՀ-ն Կաննում ներկայացնում է իր արվեստն ու գործակցելու առաջարկներ ստանում

PanARMENIAN.Net - Midem միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ օրը՝ հունիսի 6-ի առավոտյան, Կաննի Փառատոնների պալատի մուտքի առջև կայացել է բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները: Ժապավենը կտրել է փառատոնի նախագահ Պոլ Զիլքը:

Հայաստանը փառատոնում ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես խորհրդանիշ էլ ընտրվել և մշակվել է նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույնով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարր` հողը, օդը, ջուրը և կրակը:

Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ տեսանկյունից: Ամբողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին։

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ամբողջ նախորդ երեկո փակվել էր, երթևեկությունն էլ դադարեցվել։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում կայացել է բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երեկոյի ընթացքում Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Ֆլորիան Դրուկեն ՀՀ նախագահին առաջարկել է Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։

«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը նախագահի հետ զրույցում հիացմունքով է խոսել դաշնակահար Տիգրան Համասյանի պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։

Աշխարհի երկրորդ ամենամեծ՝ Sacemերաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ժան Նոել Թրոնքը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն առաջարկել է իրենց կազմակերպության 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս կազմակերպել։

Արդեն այսօր Հայաստանի պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և փառատոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներով, ինչից հետո այցելել է հայկական տաղավար, գրում է Tert.am-ը:

49-րդ Midem փառատոնում Գերմանիայի տաղավարը երաժշտական աշխարհի երրորդ մեծ շուկան է ներկայացնում: Գերմանիայի տաղավարի հարևանությամբ էլ տեղակայված է Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացված է երաժշտարվեստի բոլոր ժանրերը՝ դասական, ժողովրդական, ջազ, փոփ:

Հայկական տաղավարում ներկայացված է պետպատվերով հրատարակված գրականություն, CD-ներ ըստ ժանրերի, ինչպես նաև ուսումնական ձեռնարկներ:Տաղավար այցելողները կարող են նաև ծանոթանալ և աուդիո տարբերակով լսել հայ երաժիշտների երաժշտությունը:Երեկոյան Կաննի եկեղեցում սպասվում է «Հովեր» երգչախմբի համերգը:

Նախագահի ու Շառլ Ազնավուրի գլխավորությամբ, հայկական պատվիրակությունը նաև ծաղիկներ է դրել Կաննում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:

Առաջին անգամ փառատոնի շրջանակում կգործի նաև Midem հայտնագործության գոտին, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ երաժշտության հետ կապված վերջին տեխնոլոգիական նախագծերին, սարքերին և ծրագրային հավելվածներին, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ոլորտի զարգացման և երաժշտության երկրպագուների վրա:

Կարդացեք նաև՝ Midem երաժշտական փառատոնը Կաննում. Հայաստանը պատվավոր հյուրն է

15  06.06.15 - ՀՀ նախագահի ու Շառլ Ազնավուրի գլխավորությամբ, հայկակակն պատվիրակությունը ծաղիկներ դրեց Կաննում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---