Apple-ը կօգնի օգտատերերին Android-ից անցնել iOS-ի

Apple-ը կօգնի օգտատերերին Android-ից անցնել iOS-ի

PanARMENIAN.Net - Չնայած, որ Apple ընկերության նոր ծրագրային լուծումներն ավելի լոյալ են մրցակիցների հանդեպ, մի մասը նույնիսկ կարող է աշխատել Windows և Android հարթակներում, հսկան շարունակում է մրցակցությունը` այլ ռազմավարություն որդեգրելով: Այն է` թույլ տալով Android-ից օգտվողներին առանց ավելորդ խնդիրների անցնել այլ հարթակ:

Այդ նպատակով Apple-ը կթողարկի Move to iOS հավելվածը, որը նախատեսված է Android-ի օգտատերերի համար, որոնք փոխում են սմարթֆոնը iPhone-ի: Ակնկալվում է, որ հավելվածը կթեթևացնի օգտատերի համար անցումը մի համակարգից մյուսին` օգնելով տվյալները մի հեռախոսից փոխանցել մյուսին: Փոխանցվում են կոնտակտները, հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը և մեդիակոնտենտն առանց հեղինակային իրավունքի պաշտպանության տեխնիկական միջոցների:

Հավելվածը նաև առաջարկում է ավտոմատ բեռնել Android-ի համար նախատեսված անվճար հավելումների iOS-տարբերակները և կարող է առաջարկել նմանատիպները, եթե iOS-տարբերակ գոյություն չունի: Move to iOS-ը նաև հավելում է վճարովի հավելվածների iOS-տարբերակները կամ դրանց անալոգներն օգտատերի նախապատվությունների ցանկում: Հավելվածը կթողարկվի աշնանը iOS 9-ի հետ միաժամանակ և հասանելի կլինի iOS-ով и Android-ով:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

Ընթերցեք նաև. Ոճ թելադրողը. Apple-ը ներկայացրել է իր վերջին նորույթները

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---