Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի վերջին կայցելեն տարածաշրջան 8 հուլիսի 2015 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն ընթացիկ ամսվա վերջին: Այս մասին տեղեկացրել է Ջեյմս Ուորլիքը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Մեկնաբանելով Վաշինգտոնում համանախագահների վերջին հանդիպումները՝ դիվանագետը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման ուղղությամբ տարված միջնորդների ջանքերը: Նրա խոսքով՝ համանախագահները հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության օրվա առիթով միջոցառման ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Ավելի վաղ Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: Վաշինգտոնը հիասթափված էր Բաքվի այս որոշումից և կոչ էր արել վերանայել այն: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշման մասին: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող: Մինչև այդ Բաքուն դադարեցրել էր ԵԱՀԿ – ի և Ադրբեջանի կառավարության հետ կնքած Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որի վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր՝ հասկացնելով, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |