Արցախի նախագահը ելույթ է ունեցել Լոնդոնի հայտնի Chatham House–ում 8 հուլիսի 2015 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պատվիրակությունը, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում: Նախագահը հուլիսի 8-ին այցելել է Լոնդոնի հայտնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatham House) ևայնտեղհանդես եկել ելույթով: Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին, հայտնում է ԼՂՀ–ի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Chatham House-ի կարգախոսը՝ «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհ», հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների և միջազգային կառույցների համար: Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ և վերլուծաբաններ: Հուլիսի 8-ին Լոնդոնում Սահակյանը նաև հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը, նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին: Հուլիսի 7-ին Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Հայ համայնքային խորհրդի անդամների հետ և քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սահակյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքն ակտիվ դերակատարություն ունի թ՛ե Միացյալ Թագավորության, թե՛ սփյուռքի և թե՛ պատմական հայրենիքի կյանքում: Նախագահը երախտագիտություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության համար: Հուլիսի 3-ին Բաքուն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր կանչվել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել էին, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»: Կարդացեք նաև՝Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի Լոնդոն այցի պատճառով Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |