Արտերկրում ապրող 12 հայ ընտանիք ցանկանում է բնակվել Արցախում

Արտերկրում ապրող 12 հայ ընտանիք ցանկանում է բնակվել Արցախում

PanARMENIAN.Net - Ռուսաստանից և Ուկրաինայից Արցախ ժամանած մոտ 12 ընտանիք ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել ԼՂՀ-ում: Ընտանիքներն այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում հայրենի բնակավայրում, գրում է «Արցախպրես»-ը:

Մոտ մեկ ամիս առաջ «Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Ղարաբաղում:

«Ամեն օր դրսից ընտանիքներ են ժամանում Արցախ, նախաձեռնության օրվանից մոտավոր հաշվարկներով հինգ հարյուրից ավելի ընտանիք է վերադարձել ու իր հանգիստը կազմակերպում է իրենց տներում: Նրանք Արցախից տարբեր ժամանակներում գնացած մարդիկ են, ովքեր այնտեղ բարեկամներ ունեն, դատարկ տներ», - ասել է «Արցախ» հայրենակցական միության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը:

Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ էին ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ մոտ 200 ընտանիք՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:

Նախաձեռնությունը միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջանում դիմավորել է հյուրերին: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է:

2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---