24  20.06.15 - «Արցախ» հայրենակցական միությունը կազմակերպել է զբոսաշրջիկների ավտոերթը դեպի Արցախ

Մոտ 200 հայ ընտանիք տարբեր երկրներից ժամանել է Արցախ՝ հանգստանալու

Մոտ 200 հայ ընտանիք տարբեր երկրներից ժամանել է Արցախ՝ հանգստանալու

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից Արցախում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ԼՂՀ է ժամանել ավելի քան 200 ընտանիք: Նախաձեռնությունն «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել հյուրերին, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:

Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է:

«Շնորհակալ ենք, որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու»,- ասել է Հարությունյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ կան մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն են ունեցել:

«Համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք դրսում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ ընտանիքներ ենք տեսնելու, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Գրիգորյանն ասել է, որ Արցախ ժամանումը հայրենասիրական մեծ քայլ է, և ամեն հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենիքում:

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Yստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---