Երևանի գերեզմանները զբոսայգիներից մոտ 2 անգամ ավելի մեծ տարածք են զբաղեցնում

Երևանի գերեզմանները զբոսայգիներից մոտ 2 անգամ ավելի մեծ տարածք են զբաղեցնում

PanARMENIAN.Net - 2015-ին Երևանում կա 88 զբոսայգի և պուրակ, որոնց զբաղեցված ընդհանուրտարածքը կազմում է 204 հա։ Այդ մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի կանաչ տարածքի մակերեսը կազմում է 6758.5 հա, որից ընդհանուր օգտագործման տարածքը կազմում է 852.3 հա։

Համեմատության համար, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրված տվյալների համաձայն, Երևանում գործում է 10 գերեզմանատուն: Ընդհանուր առմամբ, դրանք զբաղեցնում են 463 հա տարածք, ինչը զբոսայգիների զբաղեցրած տարածքից մոտ 2 անգամ ավելի է:

Ի դեպ, 1990-ին Երևանն մոտ 1930 հա ծառածածկ տարածք կար, որից մոտ 470 հեկտարը հատվեց էներգետիկ ճգնաժամի տարիներին: 22.700 հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, 2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք, որն ուներ 60% միջին ծառածածկ (342 հա): Քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է մինչև 2020 թվականը ավելացնել կանաչ տարածքները 1300 հա-ով:

Կարդացեք նաև՝ Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---