Որո՞նք են սթարթափի համար լավագույն էկոհամակարգով 20 քաղաքը30 հուլիսի 2015 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Սկսնակ ընկերությունների համար լավագույն էկոհամակարգով քաղաքների 20-յակը ներկայացվել է Compass վերլուծական ընկերության զեկույցում: Երևանը վարկանիշում ներկայացված չէ, թեև ավելի վաղ Հայաստանում Ձեռնարկատիրության համաշխարհային շաբաթվա ներկայացուցիչ Հայկ Ասրիյանցը PanARMENIAN.Net ին ասել էր, որ ելնելով հիմնական չափանիշներից, մեր երկիրը բավականին լավ դիրքեր ունի սթարթափերի համար բարենպաստ պայմանների տեսակետից: Զեկույցում առաջին տեղում նախկինի պես Սիլիկոնե հովիտն է: Տարածաշրջանը պահպանում է առաջատար դիրքերը բոլոր չափանիշներով, շուկայից բացի, որտեղ հովիտը 4-րդն է: Երկրորդ տեղում է Նյու Յորքը, երրորդ` Լոս Անջելեսը: Տասնյակում են նաև Բոստոնը, Թել Ավիվը, Լոնդոնը, Չիկագոն, Սիեթլը, Բեռլինն ու Սինգապուրը: Երկրորդ տասնյակը գլխավորում է Փարիզը, որին հաջորդում են Սան Պաուլոն, Մոսկվան, Օսթինը, Բանգալորը, Սիդնեյը, Տորոնտոն, Վանքուվերը, Ամստերդամն ու Մոնրեալը: Քաղաքները գնահատվել են 5 չափանիշով. արդյունավետություն, ֆինանսավորման ծավալներ, տաղանդավոր մարդկանց քանակ, շուկայի չափերն ու ձեռներեցության փորձը: Տվյալները պատրաստելիս Compass-ը մոտ 200 հարցազրույց է վերցրել 25 երկրի ձեռներեցներից, հարցում է անցկացրել 11.000 սթարթափում և օգտվել է CrunchBase, Deloitte և Dealroom տվյալներից: «Լեզվական պատնեշի» պատճառով վարկանիշում ընդգրկված չեն Չինաստանի, Թայվանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքները: Նյու Յորքը, Օսթինը, Բանգալորը, Սինգապուրն ու Չիկագոն 2 տարում զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում: Վանքուվերը, Տորոնտոն, Սիդնեյն ու Սիեթլը, հակառակը, 4-9 կետով նահանջել են: Սանտյագոն, Մելբուրնն ու կանադական Ուոթերլուն նույն ժամանակահատվածում դուրս են մնացել ցուցակից: Ցանկի առաջատար Սիլիկոնե հովիտը 2 տարում 47% աճ է գրանցել: Մյուս քաղաքաներն այդ ընթացքում ավելի ակտիվ աճ են ունեցել: Բեռլինի սթարթափերի էկոհամակարգն աճել է 20 անգամ, Բանգալորինը` 5, Ամստերդամինը` 4, Լոնդոնինը` 3, Թել Ավիվինը` 2: Մոսկվան 2012-ից սկսած զգալի աճ չի ունեցել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |