11 12.09.15 - Ոստիկանությունը բերման է ենթարկել Բաղրամյանի ցուցարարներից ոմանց ու ցրել «Ոչ թալանին» նախաձեռնության ցույցը Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ու բացել Բաղրամյանը․ Կան բերման ենթարկվածներ 12 սեպտեմբերի 2015 - 07:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 05։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտան ազատելուհամար ցուցարարներին տրված ժամանակի ավարտից հետո ոստիկանությունն ուժող բացել է Բաղրամյան պողոտան՝ միաժամանակ բերման ենթարկելով ցուցարարների մի մասին։ Ըստ իրավապահների տարածած հայտարարույթան, «ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել»: Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, «քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»: Քանի որ իրավապահների պահանջը չի կատարվել, ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: «Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ», ասվում է հայտարարությունում: Ժամը 06:00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բողոքի ակցիան ցրելու ժամանակ 48 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մաշտոց բաժիններ, որտեղ արձանագրություններ են կազմել և բոլորը բաց են թողնվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Բաժիններ տարված բոլոր ցուցարարների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:Այս անգամ ջրցան մեքենան գործի է դրվել միայն ցուցարարներին պողոտայից հեռացնելուց հետո՝ Բաղրամյանը մաքրելու համար։ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքը շարունակող «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին բողոք-հավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որը արդյունքում ևս մեկ ինքնաբուխ նստացույցի մեկնարկի վերածվեց։ Քաղնախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե հաշվի առնելով հարցի շուրջ վերջին զարգացումները՝ որոշել են փողոցային պայքար սկսել ու միայն չեղարկման են գնում, մինչև վերջ են գնալու: Երևանի փոքր կենտրոնով երթի ընթացքում մասնակիցներն անցորդներին ու տանից իրենց հետևող քաղաքացիներին կոչ էին անում դուրս գալ փողոց, միանալ իրենց: Բաղրամյանի սկզբնամասում՝ այն հատվածում, որտեղ մոտ երկու ամիս առաջ Բաղրամյանը փակվել էր, ցուցարարներին դիմավորեց խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:Երթի մասնակիցները նստեցին Բաղրամյանում՝ վանկարկելով «Նստացույց»: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում 6 ժամ ժամանակ տվեց՝ մինչև առավոտյան ժամը 05:00-ն՝ ցուցարարների պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի «անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար»: Կարդացեք նաև՝ «Ոչ թալանին»-ը նորից փակել է Բաղրամյանը․ Ոստիկանները մինչև 05։00-ն ժամանակ են տվել Հղումներ թեմայով. #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |