Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 9 ամսում կրճատվել է 2,3%-ով, գազինը` 4,4%

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 9 ամսում կրճատվել է 2,3%-ով, գազինը` 4,4%

PanARMENIAN.Net - Նավթի արդյունահանումն Ադրբեջանում, ներառյալ գազային կոնդենսատը, 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 31 մլն 422,3 հազար տոննա, ինչը 2,3% պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը» Պետական վիճակագրական կոմիտեի վրա հղումով:

Գազի արդյունահանումն Ադրբեջանում հունվար-սեպտեմբերին կազմել է 21 մլրդ 675,6 մլն խմ`անկումը կազմել է 4,4%:

Ըստ կառավարության կանխատեսումների, նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կհասնի 41 մլն 234 հազար տոննայի, գազինը` 30 մլրդ 110 մլն խմ:

2014-ին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41,9 մլն տոննա, գազինը` 29 մլրդ 615,3 մլն խմ: Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները` այդպես, տարեսկզբից Ադրբեջանի ռեզերվները նվազել են մինչև $8.5 մլրդ` կես տարում ծախսվել է $5.2 կամ 38%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան $6.6 մլրդ կամ պաշարների 43.8%-ը:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների նվազման հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով: 2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

Ընթերցեք նաև. Նավթի և գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---