Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է19 նոյեմբերի 2015 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում նոյեմբերի 18-ին անցկացված ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Ավելի վաղ հայտնում էին, որ ոչնչացված ահաբեկիչների թվում նաև կին մահապարտ կա, որը գործի է դրել պայթուցիկով գոտին: Ոստիկաններից մի քանիսը վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ենթադրվում է, որ ոստիկանության հատուկ գործողությունը թույլ է տվել կանխել առնվազն մեկ խոշոր ահաբեկչություն: Ավելի վաղ հայտնում էին, որ Աբդելհամիդ Աբաուդիի թիրախ կարող էր դառնալ Փարիզի Դեֆանս թաղամասը կամ օդանավակայանը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին Օլանդ. ՌԴ և ԱՄՆ հետ կոալիցիայի դեպքում վճռական հարված կհասցվի ԻՊ-ին Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |