1000-ից ավելի ապօրինի հատված ծառ, այս անգամ՝ Ստեփանավանում25 նոյեմբերի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են մոտ 1.100 անօրինական հատված ծառ։ ՀԲՃ նախաձեռնությունը շեշտում է, որ այն վիճակը, որին ականատես են լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։ Հոկտեմբերին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատի կամավորների խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում, հայտնաբերել են հազարից ավելի տարբեր տեսակի անօրինական հատված ծառ։ Դրանցից մոտ 250-300-ը թարմ հատված էին, իսկ մնացածը՝ մինչև 5 տարվա վաղեմության։ Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեին 10-ից մինչև 90 սմ տրամագիծ։ Սեպտեմբերին Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում նախաձեռնությունը հայտնաբերել է տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։ Հոկտեմբերին քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն է ստացել Սյունիքի անտառներից։ Այս անգամ խոսքը վերաբերում է արդեն «Շիկահող» պետական արգելոցի և նրան անմիջապես հարակից տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումներին։ Ստացված տեղեկությունների համաձայն, դրանք արվել են արգելոցի 10-րդ պահաբաժնում՝ Մազրա գյուղատեղի հարևանությամբ, նույնանուն գետի աջ ափի ուղղությամբ, և Ծավ գետի աջ ափին, 16-րդ դարում կառուցված կամրջից մոտ հարյուր մետր գետի հոսանքով վերև։ Կարդացեք նաև՝ 1.273 ծառ է ապօրինի հատվել 2015-ին. 175 հա-ում անտառվերականգնում է արվել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |