ՈւԵՖԱ-ն չի մեկնաբանում ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ Ալբանիայի հետ հանդիմպան վերաբերյալ 1 դեկտեմբերի 2015 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն սկսում է ֆուտբոլային հանդիպումների հետաքննություն, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՈւԵՖԱ-ի լրատվական բաժնից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու լուրերի մասին մեկնաբանության խնդրանքին ի պատասխան: Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները: Նոյեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը, Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»: «Մենք վերահսկում ենք ՈւԵՖԱ-ի հանդիպումները և մեզ անդամակցող 54 ասոցիացիայի լավագույն երկու լիգան (մոտավորապես 32.000 խաղ մեկ խաղաշրջանում): Հետաքննություն սկսվում է, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Կոնկրետ հադիպումների վերաբերյալ մեկնաբանություն չկա», - ասացին ՈւԵՖԱ-ից՝ նշելով, որ Հայրապետյանի հայտարարության հետ կապված որևէ մեկնաբանություն չունեն: Ռուբեն Հայրապետյանը Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը խոսել է նաև իր պաշտոնավարման մասին. «Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ: Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել: Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»: Միաժամանակ, ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից՝ ըստ նրան տարածած հայտարարության: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |