ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցների փաթեթը պատրաստ է 1 դեկտեմբերի 2015 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո թուրքական կողմը պատասխան քայլերի է դիմում: Փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը պատրաստել ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանն է ներկայացրել փաստաթուղթ, որով ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին աջակցություն է ցուցաբերվելու, իսկ Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներ են ներկայացվելու,A Haber կայքին հղումով գրում է Tert.am-ը: Դրանում անդրադարձ կա տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության ոլորտներին: Նախատեսվում է ռուսական բեռնատարների նկատմամբ անել այն, ինչ ռուսական սահմանին արվում է թուրքական բեռների նկատմամբ. բոլոր մեքենաները մեկ առ մեկ զննվելու են։ Ռուսական կողմից հետ վերադարձված մթերքներն արագ իրացվելու են Թուրքիայում: Թուրքական տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, էլեկտրական սարքերի, քիմիական միջոցների իրացման հարցում թուրք արտադրողին աջակցություն է ցուցաբերվելու: Բնական գազի գնման համար այլընտրանքային միջոցներ են որոնվելու: Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, իսկ ռուսներին այլևս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու: Դրանով Թուրքիան սպառնում է վերջ դնել ռուսների համար էժան զբոսաշրջությանը։ Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում: Կարդացեք նաև՝ Էրդողան. Անկարան Ռուսաստանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |