2 դեկտեմբերի 2015 - 14:44 AMT
ՌԴ և Թուրքիայի միջև կրթական գործակցությունը կկասեցվի. Ռուս ուսանողները կվերադառնան

44 ռուսական համալսարանի՝ թուրքական համալսարանների հետ գործակցության դադարեցումից հետո հետաձգվել է Ռուսաստանի Ինովացիոն գործակցության ֆոնդի և Թուրքիայի գիտատեխնոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի գործակցությամբ իրականացվելիք ընդհանուր մրցույթները:

Ըստ թուրքական Birgün.net լրատվական կայքի` Ռուսատանի կրթության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է կասեցնել 1992-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում իրականացվող կրթական ու տեխնիկական գործակցությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է նաև, որ Ռուսաստանի կրթական գերատեսչությունը շեշտել է, որ դրանով որևէ սահմանափակում չի դրվելու երկրի 123 ԲՈՒՀ-երում սովորող 1.030 թուրք ուսանողների ուսումնառության գործընթացի վրա:

Այսքանով հանդերձ ռուսական կողմը հայտարարել է, որ ուսոնողների փոխանակման ծրագրերով Թուրքիայում սովորող ռուս ուսանողները կարճ ժամանակում կվերադառնան հայրենիք: Թուրքական աղբյուրը, վկայակոչելով İnterfax լրատվական գործակալության տվյալները, նշում է, որ Թուրքիայում սովորում են մոտ 100 ռուս ուսանող:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

Կարդացեք նաև՝ ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցների փաթեթը պատրաստ է

Թուրքիան այլընտրանք է որոնում «Երկնագույն հոսքին», թեև Մոսկվան դեռ չի դադարեցնում գազի առաքումը