Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է իրենց սպայի զոհվելու լուրը

Ադրբեջանի ՊՆ-ը  հաստատել է իրենց սպայի զոհվելու լուրը

PanARMENIAN.Net - Ծանր վիրավորվել, ապա հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Աբդուլա Մոլաևը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ սպան վիրավորվել էր «թշնամական կողմի սկսած գնդակոծության հետևանքով», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեռ դեկտեմբերի 6-ին սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:

Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այդ մասին լռում էին:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները այս օրերին հաղորդում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, ինչի հետևանքով հայկական Զինված ուժերի մի զինծառայող զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Երկու գերատեսչությունները հայտարարել էին, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալու հակառակորդի գործողություններին, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---