ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 6-ի

ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 6-ի

PanARMENIAN.Net - Հայաստանում խոզի գրիպի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով մահվան ելքերի թիվը հասել է վեցի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը:

«Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, երեքը` 2016-ին», - տեղեկացրել է Հայթայանը, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն:

Ըստ նախարարության՝ հունվարի 9-ի դրությամբ H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ

Հունվարի 9–ի վերջին տվյալներով` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում գրիպի համաճարակ չկա. Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---