ՀՀ-ում գրիպի համաճարակ չկա. Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են

ՀՀ-ում գրիպի համաճարակ չկա. Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով հունվարի 11-ին ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

Նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։

Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով:

Նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։

Ըստ նախարարության՝ հունվարի 9-ի դրությամբ H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ, գրում է Tert.am-ը:

Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցված սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպքերից 219-ը եղել են թոքաբորբ:

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---