ԼՂՀ ԱԺ խմբակցությունները ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների վերաբերյալ հայտարարություն կանեն

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների վերաբերյալ  հայտարարություն կանեն

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի 5 խմբակցություն համատեղ հայտարարություն կանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ հունվարի 23-ի ԵԽԽՎ լիագումար նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու են հակահայ զեկույցները, Ղարաբաղի խորհրդարանը հայտարարություն կանի:

«Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ հայտարարությունը դիվանագիտական և այլ օղակներով հասնի ԵԽԽՎ պատվիրակներին: Ընտրել ենք ներազդման այս տարբերակը՝ մինչև հարցերի քննարկումը լիագումար նիստում»,- նշել է Խանումյանը, գրում է Tert.am-ը:

Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ եթե այդ զեկույցներն ընդունվեն Վեհաժողովի կողմից, դառնան բանաձևեր, որևէ ազդեցություն՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա չեն ունենա:

Պատգամավորը նկատել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը «լավ ժամանակներ» չի ապրում, քանի որ Վեհաժողովում Հայաստանի գործընկեր ամենամեծ պատվիրակություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, չի մասնակցում քվեարկությանը:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Կարդացեք նաև՝ ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---