ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը15 հունվարի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում դրված հակահայկական երկու զեկույցը շրջանառության է դրվել 2014-ի գարնանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 15-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է, որ հայկական պատվիրակությունը աշխատում է այդ ուղղությամբ. ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: «Մենք այս ամբողջ ընթացքում բացատրական, տեղեկատվական աշխատանքներ ենք կատարել, պատվիրակներին ներկայացրել գործընթացը, թե մեր հակափաստարկները, թե ինչու ենք դեմ այդ զեկույցներին»: Նաղդալյանի խոսքով, իրենք ամեն կերպ փորձում են պատվիրակներին բացատրել զեկույցների ընդունման վտանգը. «Բացատրում ենք, որ այդ զեկույցների ընդունումը կարող է սպառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը», մեջբերում է Aravot.am-ը: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ԵԽԽՎ-ում հայկական կողմը դեռևս լուրջ ձախողումներ չի ունեցել: «Հունվարյան նստաշրջանը, եթե լինի, ապա դա կլինի առաջինը, որ կունենանք ձախողում: Ես կարծում եմ այն, որ հունիսյան նստաշրջանում կարողացանք դժվար խնդիր կատարել ու թույլ չտալ, որ ադրբեջանցի լոբբին ներմուծի օկուպացիայի մասին դրույթը: Հայկական պատվիրակությունը արդյունավետ աշխատել է ու կարողացել իր առջեւ դրված խնդիրը կատարել», - նկատել է Նաղդալյանը: Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: կարդացեք նաև՝ Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |