Պաղեստինի նախագահ. Հայերը մեր հողի աղն են ու երբեք այն չեն լքի

Պաղեստինի նախագահ. Հայերը մեր հողի աղն են ու երբեք այն չեն լքի

PanARMENIAN.Net - Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հունվարի 18-ին մասնակցել է Սբ Ծննդյան տոնակատարությանը հին հայկական օրացույցով:

Ինչպես գրում է Massis Post-ը Պաղեստինի WAFA գործակալության վրա հղումով, Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ Աբասը մասնավորապես ասել է, որ Պաղեստինի հայերն ու մյուս քրիստոնյաները «այս հողի աղն են» և երբեք այն չեն լքի:

Նրանց, ով փորձում է ազատվել քրիստոնյաներից, մասնավորապես հայերից, Աբասը խորհուրդ է տվել «հանգիստ իրենց տեղում մնալ»: «Հայերը միշտ ապրելու են և Երուսաղեմում, և Ռամալլայում, և Բեթղեհեմում: Ով ցանկանում է, որ նրանք հեռանան այստեղից, թող իրենք գնան»,-ասել է նա:

Աբասը Պաղեստինի ժողովրդի աղետալի վիճակը համեմատել է Ցեղասպանության ժամանակ հայերի վիճակի հետ: Պաղեստինի նախագահն ասել է նաև, որ հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այցելել Պաղեստին և հուսով է, որ նա կընդունի հրավերը:

Ընթերցեք նաև` Երուսաղեմի հայկական գերեզմանոցի պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվե

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---