Երուսաղեմի հայկական գերեզմանոցի պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվել

Երուսաղեմի հայկական գերեզմանոցի պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվել

PanARMENIAN.Net - Անհայտները հակաքրիստոնեական գրություններ են թողել Երուսաղեմի ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերի վրա` շարունակելով կրոնական սրբությունների պղծման շարքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին վանքի ներկայացուցիչների վրա հղումով:

Պղծվել է Դորմիցիոն աբբայությունը: Գլխավոր կասկածյալներն, ինչպես լինում է նման դեպքերում, հրեական ծայրահեղական շրջանակների ներկայացուցիչներն են:

Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող հույն ուղղափառ և հայկական գերեզմանոցի պատերին, վանդալները տասնյակից ավելի եբրայերեն գրություններ են արել քրիստոնյաների հասցեին սպառնալիքներով ու անեծքներով: Այս մասին ասվում է վանականների հայտարարության մեջ: Գրաֆիտիների ձեռագիրը տարբեր է, ինչը հիմք է տվել քննությանը վարկած առաջ քաշել, որ ակցիային մի քանի մարդ է մասնակցել: «Մենք հորդորում ենք իրավապահներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ատելության այդ հանցագործության դեմ և բարելավել անվտանգության հետ կապված իրավիճակը Սիոնում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ԶԼՄ-ների, վանդալների թիրախ աբբայությունը դարձել է նաև 2012-ին, 2013-ին և 2014-ին: Սիոնի լեռան վրա` Երուսաղեմի պատմական կենտրոնում, են գտնվում նաև հուդայականների սրբությունները:

Հանցագործությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Այդ արարքը դատապարտելի է…Իսրայելը միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաների թիվն աճում է, որտեղ դավանանքի ազատություն կա` ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մյուս բոլոր կրոնների հետևորդների համար: Ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում մեղավորներին հայտնաբերելու նպատակով»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---