13  09.03.16 - «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիի և Ռոբերտ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը

«Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա

«Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել    Ավիվ, Մոսկվա

PanARMENIAN.Net - Նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն առաջին կանոնավոր չվերթները սկսելու է իրականացնել ապրիլի 21-ից. ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

«Մենք այնպիսի գներ ենք առաջարկելու, որ Հայաստանի քաղաքացիները գոհ լինեն, տոմսերի գները շատ բարձր չլինեն և հայերը հնարավորություն ունենան ճամփորդել այն երկիր, որտեղ ցանկանում են»,- ասել է Գաիաշվիլին:

Նա նշել է նաև, որ իրենք կանոնավոր չվերթներ են իրականացնելու Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն:

«Մեր աշխարհագրությունը ժամանակի ընթացքում կընդլայնվի»,- հավելել է Գաիաշվիլին, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը:

Գաիաշվիլին տեղեկացրել է, որ տոմսի նվազագույն արժեքը կլինի 49 եվրո՝ մեկ ուղղությամբ (առանց օդի հարկի և օդանավակայանի սպասարկման գնի)՝ երկու ամիս առաջ գնելու դեպքում և առանց վերադարձնելու հնարավորության, իսկ վերջնական գինը (օդի հարկը և օդանավակայանի սպասարկման գինը գումարած)` 96 եվրո, որը կարող է փոխվել կապված փոխարժեքի, օդանավակայանների սպասարկման գնի փոփոխությունների հետ:

Ավիաընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը նշել է, որ ընկերությունն արդեն ստեղծվել է, ստացել են հավաստագիր, դիմել են ծրագրած ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար լիցենզիաներ ստանալու համար:

Նա ասել է, որ օդաչուները, տեխնիկական անձնակազմը լինելու են Հայաստանի քաղաքացիներ: Նաև ակնկալում են, որ արտասահմանում աշխատող հայ օդաչուները կվերադառնան՝ հայրենիքում աշխատելու համար:

Ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիին:

Գաիաշվիլիին հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունից որևէ պաշտոնյա, այդ թվում նաև ՀՀ վարչապետը, որևէ մասնակցություն չունեն ընկերության ստեղծման գործում:

«Արմենիայի» բաժնետերերը համոզված են, որ կհաջողեն մեր շուկայում և նախորդների նման չեն սնանկանա: Գաիաշվիլին, մասնավորապես, վստահություն հայտնել է, որ իրենք կհաջողեն և 2-4 տարի հետո ընկերությունը կունենա կայուն եկամուտ, գրում է Aysor.am:

Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա. $49-ով հնարավոր կլինի Եվրոպա մեկնել

«Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---