«Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը

«Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը



Հունգարական ցածրաբյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը 2016-ի սեպտեմբերից նախատեսում է ավելացնել Քութաիսիից իրականացվող թռիչքները` գործող ուղղություններին ավելացնելով թռիչքներ դեպի Բեռլինի «Շոնեֆելդ», Մյունխենի «Մեմինգեն», Միլանի «Բերգամո», Դորտմունդի, Լարնակայի և Սոֆիայի օդանավակայաններ: Ավիատոմսերի գները մեկ ուղղությամբ սկսվելու են 24.99 եվրոյից: Հիմնական գրեթե բոլոր ուղղություններով Երևանից թռիչքներն ավելի թանկ են, քան հարևան երկրից:

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը 2015-ի հունիսին ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀ-ն աշխատում է ցածր բյուջետային ավիաընկերություններ ներգրավել «Շիրակ» օդանավակայան: Մասնավորապես, խոսքը գնում է Wizz Air, բրիտանական EasyJet և իսպանական Vueling ընկերությունների մասին: Նախարարը հայտարարել էր, որ որոշակի արդյունքների կարելի է հասնել մինչև տարեվերջ։ Սակայն ցածրաբյուջետային ավիափոխադրողներ ցայսօր հայաստանյան ավիաշուկայում չեն հայտնվել:

Բացի այդ, Ճշմարիտյանը փետրվարի 3-ին ամփոփել է 2015-ի կարևորագույն տնտեսական իրադարձություններն: Անդրադարձ է եղել նաև ավիատոմսերի գնի խնդրին: Դիտարկմանը, թե Վրաստանում տոմսերի գներն ավելի էժան են, քան Հայաստանում, Ճշմարիտյանը պատասխանել է, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ թռնելը Հայաստանից ավելի էժան է: «Նախ, որպեսզի որոշեք, որտեղ է ավելի էժան ու թանկ, պետք է ստուգել համացանցով, ոչ թե հարևանի խոսքերին վստահել: Նման բաները բաց երկնքի քաղաքականության հետ մի կապեք ու նայեք և համեմատեք մեկ տարի առաջ գները ու հիմա», - ասել էր նախարարը:

PanARMENIAN.Net ը համեմատել է ՀՀ-ից և Վրաստանից մի քանի հիմնական ուղղություններով գործող գները՝ համադրելով դրանք համացանցի համապատասխան կայքերից մեկի՝ SkyScanner համակարգի օգնությամբ: Համեմատության համար վերցրել ենք մեկ ուղղությամբ ուղիղ թռիչքի ու հետադարձով տարանցիք թռիչքի գները` մարտ ամսվա համար՝ դիտարկելով ամսվա ընթացքում հասանելի ամենամատչելի տարբերակները:

Գծապատկերում ավիատոմսերի գները՝ դոլարով:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---