17 11.03.16 - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը Շարմազանով. ՀԱՊԿ որոշ անդամներ ոչ միայն չեն պաշտպանում դաշնակիցներին, այլև՝ հակասում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը 11 մարտի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Երևանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Սերբիայից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձևաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Նա կարևորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը և այդ հարցերի շուրջ գործակցությունը միջազգային հարթակներում: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը և կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը: Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև գործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա և համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր և ազգային շահերը:
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարևորում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները և դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսևորեն հավասարակշռված դիրքորոշում և հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլև ՀԱՊԿ ընդհանուր շահերից: «2015-ին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը և ՀՀ նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025-ը և դրա ընդունումը 2016-ին, ինչպես նաև արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու և տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը: Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար», - ասել է նա: Շարմազանովը նշել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առ այսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: «Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»:
ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն անդրադարձել է 2016-ի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցությանը: Ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության գործունեությունը և ձեռքբերումները ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Արտաշես Գեղամյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների գործակցությունը և ուժերի միավորումը: Նա ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջև ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով: ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանալից անդրադարձել է 2015-ի ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Նա ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները և ձեռքբերումները: Նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սևեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարևորելով միջազգային անվտանգության խնդիրները: Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016-ի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը և համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին: Հանդիպումից հետո Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը, խոսել բազմակողմ գործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը: Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև՝ նոր մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման: Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատ անքներում: Նա վստահություն է հայտնել, որ գործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով: Շարմազանովը և Նարիշկինը առանձնազրույցից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով:
Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Պայմանագրի առաջին կետում ասվում է. «Կազմակերպության անդամ պետությունները չեն կարող անդամակցել այլ ռազմական դաշինքի կամ պետությունների խմբավորման, ինչպես նաև որևէ մասնակից անդամի դեմ գործողությունների»: Սակայն, չնայած այս կետին, դաշինքի անդամ պետությունները զենքի խոշոր մատակարարներ են Ադրբեջանի համար, որը ղարաբաղյան հակամարտության կողմ է, շրջափակել է Հայաստանը և ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի ադրբեջանական հող է հռչակում ՀՀ տարածքը` անուղղակիորեն խախտելով ՀԱՊԿ դրույթը կազմակերպության մեկ այլ անդամի դեմ ուղղված գործողություններին չմասնակցելու մասին: Կարդացեք նաև՝ Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ը դաշինքի մոսկովյան գագաթնաժողովի ընթացքում Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |