Փոխնախարար. Ծիրանենիները չեն ցրտահարվել15 մարտի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի լույս 15-ի գիշերը ծաղկած ծիրանենիների ցրտահարություն չի արձանագրվել: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Այս գիշեր այնպիսի ջերմաստիճան չի եղել, որ ցրտահարություն լիներ: Մենք մի քանի տեղերից մեր գործընկերների հետ զրուցել ենք, նորմալ է ամեն ինչ»,-ասել է Պետրոսյանը, գրում է Tert.am-ը: Մարտի 14-ի լույս 15-ի դրությամբ Արագածոտնի նախալեռնային շրջաններում գրանցվել է + 3+6 աստիճան ջերմություն, Արարատում` +3+5, Արմավիրում` նույնը, իսկ ծիրանենիները, ծաղկել են Արաքսի ափի երկայնքով` Արարատում, Արմավիրում, Արարատյան դաշտավայրում: Ըստ օդերութաբանների` մարտի 18-ին ու 19-ին Արարատյան դաշտում գրանցվելու է -2-3 աստիճան ցուրտ օդում, և ` գետնի մակերևույթին -4-5: Գառնիկ Պետրոսյանն ասել է, որ մարտի 16-ի ժամը 11:00-ից հետո հնարավորություն կունենան իրավիճակի փոփոխության վերաբերյալ ավելի հստակ պարզաբանումներ տալ: Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ ՀՀ-ին ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Ջերմաստիճանը 10-12°C-ով կնվազի Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |