Պուտին. Եթե հարկ լինի, ՌԴ-ն կարող է մի քանի ժամում համալրել զորախումբը Սիրիայում17 մարտի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում: Այդ մասին նա հայտարարել է Սիրիայում հատուկ գործողության իրականացման ժամանակ աչքի ընկած օդաչուներին պարգևների հանձնման արարողության ժամանակ, որը հեռարձակում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքը: «Եթե պահանջվի, Ռուսաստանը մի քանի ժամում կարող է հզորացնել իր զորախումբը տարածաշրջանում»,-ասել է Պուտինը: Նա հավելել է, սակայն, որ «դա ցանկալի չէր լինի»: Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին Սիրիայում, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը չէր բացառել, որ ռուսական զորքերը կարող են վերադառնալ երկիր: «Եթե մեր ռուս բարեկամները դուրս են բերում իրենց ուժերի մի մասը, դա չի նշանակում, որ նրանք չեն կարողանա վերադառնալ Սիրիա»,-ասել էր Շահաբանը: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ընթերցեք նաև. Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |