Չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի 8 չվերթ19 մարտի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ չեղարկվել է Երևանից երկկողմանի 8 չվերթ Դոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքը, չեղյալ են համարվել դեպի Ռոստով «Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը: Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը: Թռիչքների չեղարկման պատճառը մարտի 19-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիավթարն է, երբ վայրէջքի գնալիս կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ժամանող ինքնաթիռը: Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան թռիչքները` «Աերոֆլոտի» SU 5367 չվերթը և «Դոնավիա» ընկերության D9 5367 չվերթը, Սոչիից` «Աերոֆլոտի» SU 5366 չվերթը, հայտնում է Armenia Today-ը: Դոնի Ռոստովի օդանավակայանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող ուղևորատար ինքնաթիռը: Պատճառները պարզվում են: Ինքնաթիռում եղել է 62 մարդ` 55 ուղևոր, այդ թվում 4 երեխա, և անձնակազմի 7 անդամ: ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները, հիմնականում նրանք ՌԴ քաղաքացիներ են, կա նաև 5 օտարերկրացի: Անձնակազմի անդամները տարբեր երկրների քաղաքացիներ են, մեկը` ռուսաստանցի: Ընթերցեք նաև` Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են Հղումներ թեմայով. Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |