Hurriyet. Ստամբուլի բնակիչներն ահաբեկչությունից հետո վախենում են դուրս գալ փողոց21 մարտի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին սովորաբար մարդաշատ Ստամբուլի փողոցները գրեթե դատարկ են մարտի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Քաղաքի բնակիչների մեծ մասը գերադասում է չլքել տներն անվտանգության նկատառումներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Ստամբուլի փողոցներն արագ դատարկվեցին մարտի 19-ին մահապարտ ահաբեկչի պայթեցումից հետո և սակավամարդ էին նաև հաջորդ օրը: Թեև հայտնի Իսթիքլալ հետիոտն փողոցն արդեն բաց է, սակայն անսովոր սակավամարդ է: «Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ: Մեր մշտական հաճախորդները չեն եկել: Շատերը չեղարկել են ռեստորաններում արված նախնական պատվերները»,-ասել է տեղի խանութներից մեկի սեփականատերը: Անսովոր ազատ է նաև երթևեկությունը քաղաքում, մինչդեռ Ստամբուլը հայտնի է իր խցանումներով: «Սովորաբար մենք շատ դանդաղ ենք դեպի կենտրոն շարժվում, բայց այսօր ամենուր դատարակ է»,-ասել է տաքսու վարորդներից մեկը: Սակավամարդ է նաև քաղաքի ասիական մասը: Նշվում է, որ զգալիորեն պակասել է ուղևորահոսքը մետրոյում: Մարտի 19-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում հզոր պայթյուն է որոտացել: CNNTurk-ի տեղեկացմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը, ում վրա ամրակցված են եղել պայթուցիկ նյութեր: Վերջինս իրեն պայթեցրել է զբոսաշրջիկների խմբի կողքով անցնելիս:Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 5 հոգի զոհվել է, 36-ը՝ վիրավորվել: Վիրավորներից 12-ը օտարերկրացիներ են: Իսթիքլալ պողոտայում է գտնվում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև այլ պետությունների դիվանագիտական առաքելություններ: Ընթերցեք նաև. Ստամբուլի ահաբեկչության հետևանքով հայ է վիրավորվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |