Թուրքիայում քուրդ զինյալների հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ21 մարտի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների հարձակման հետևանքով 2 ոստիկան է սպանվել և 1 զինծառայող, տուժել է անվտանգության ուժերի 7 ներկայացուցիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մարդին գավառի Նուսայբին շրջանում ՔԱԿ անդամները մի խումբ ոստիկանների հարևանությամբ ինքնաշեն ռումբ են պայթեցրել: Արդյունքում ոստիկանության աշխատակիցներից մեկը զոհվել է, 7-ը` տեղափոխվել հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Շըրնաք քաղաքի թաղամասերից մեկում ՔԱԿ անդամները կրակ են բացել զինվորականների ուղղությամբ, մեկ զինվոր սպանվել է, հայտնում է minval.az-ը: Այդ շրջաններում, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքի ևս 5 գավառներում շուրջօրյա պարետային ժամ է գործում: Մինչդեռ մարտի 21-ի առավոտյան Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում գործող պարետային ժամը չեղյալ է հայտարարվել: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում: Ընթերցեք նաև. Քրդերը ստանձնել են 27 թուրք ուժայինի սպանության պատասխանատվությունը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |