Քրդերը ստանձնել են 27 թուրք ուժայինի սպանության պատասխանատվությունը

Քրդերը ստանձնել են 27 թուրք ուժայինի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Քուրդ զինյալները ստանձնել են Թուրքիայի քրդական շրջաններում բախումներից 4 օր առաջ 27 թուրք ուժայինի սպանության պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է YPS քուրդ կամավորների կենտրոնակայանի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«YPS ջոկատները ծանր հարվածներ են հասցրել թուրքական ուժերին Շըրնաքում, Գևերում և Նուսայբինում, որի հետևանքով առնվազն 27 թուրք ուժային է սպանվել, ևս 6-ը` վիրավորվել»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել է YPS գլխավոր շտաբը:

Հայտարարության մեջ ներկայացված է քուրդ զինյալների և թուրք ուժայինների բախումների ցանկը, որից պարզ է դառնում, որ դրանք տեղի են ունեցել վերջին 4 օրում: Մասնավորապես, մարտի 17-ին բախում է տեղի ունեցել Մարդին գավառի Իպեկ Յոլու ավանի մոտ, որի հետևանքով մոտ 10 զինվորական է զոհվել:

Բացի այդ, քուրդ մարտիկները ստանձնել են մարտի 14-ին Նուսայբինում ոստիկանների ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը: Մարտի 16-ին Քոչեր գյուղի մոտակայքում քրդերը գրոհել են երկու թուրքական հենակետ, մեկ ուժային սպանվել է, զոհվել է նաև 3 քուրդ զինյալ: Նույն օրը քրդերը գնդակահարել են բանակային զրահամեքենա:

Շիրնաք գավառում քուրդ գրոհայինները սպանել են 1 ոստիկանի և ևս մեկին վիրավորել են Օմեր Քեյ գյուղում բարիկադները գրոհելիս: Մարտի 16-ին Ենի գյուղում բախումներ են սկսվել կամավորների և ուժայինների միջև, 3 ուժային սպանվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

YPS (Քաղպաշտպանության քրդական ստորաբաժանումներ) ջոկատները ձևավորվել են քրդերի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում` թուրքական բանակից և ոստիկանւթյունից պաշտպանվելու նպատակով: թուրքիայի իշխանությունները դրանք համարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներ:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվումւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի:

Ընթերցեք նաև. Թուրքիայի հարավ-արևելքի բնակիչները հեռացել են տներից ՔԱԿ դեմ գործողության պատճառով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---