ԱՄՆ-ն զգուշացրել է մոտ ապագայում Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին23 մարտի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ ահաբեկիչները նոր գրոհներ են նախապատրաստում Եվրոպայում: «ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է ԱՄՆ քաղաքացիներին դեպի Եվրոպա ուղևորությունների հետ կապված հնարավոր ռիսկերի մասին մի շարք ահաբեկչական գործողություններից, այդ թվում մարտի 22-ին Բրյուսելում ԻՊ կողմից իրագործված ահաբեկչություններից հետո: Ահաբեկչական խմբավորումները շարունակում են կարճաժամկետ հեռանկարում հարձակումներ ծրագրել ամբողջ Եվրոպայի տարածքում, նրանց թիրախն են սպորտային միջոցառումները, զբոսաշրջիկների այցելության վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,-ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվում է զգուշավոր լինել մարդկանց կուտակումների վայրում և հասարակական տրանսպորտում: «Ուշադիր եղեք շրջապատում կատարվողի հանդեպ, խուսափեք մարդաշատ վայրերից: Զգուշացեք կրոնական տոների և մեծ փառատոների կամ միջոցառումների ժամանակ»,-զգուշացերլ է Պետդեպը: ԱՄՆ քաղաքացիներին նաև հորդորել են հետևել իշխանությունների հրահանգներին, հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, պատրաստ լինել անվտանգության լրացուցիչ ստուգումներին, ժամանակին հայտնել հարազատներին տեղաշարժերի մասին: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: ԶԼՄ-ների տվյալներով, պայթյուններին, հնարավոր է, առնչություն ունեն Բելառուսի քաղաքացիներ՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշները Գոմելի շրջանից և Մարատ Յունուսովն, ով ծնվել է Դաղստանում սակայն բելառուսական անձնագիր ունի: Ընթերցեք նաև. Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. 28 զոհ (Թարմացվող) Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |