Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի

Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի

PanARMENIAN.Net - Բելգիայի ոստիկանությունը որոնում է մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ կասկածվող մահապարտ եղբայրներ Իբրահիմ և Հալիդ Բաքրաուիների ենթադրյալ հանցակցին: Անհայտ տղամարդը տեսանելի է տրանսպորտային STIB ընկերության տեսախցիկների տեսանյութում Հալիդ էլ Բաքրաուիի հարևանությամբ, որն ավելի ուշ պայթուցիկ էր գործի դրել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը RTBF հեռուստաընկերության վրա հղումով:

«Լուսնակարների վրա այդ նոր կասկածյալը մեծ պայուսակ ունի: Նրա ինքնությունը չի պարզվել, հայտնի չէ նաև նա մահացել է, թե ողջ է մնացել: Ամեն դեպքում քննիչներն ակտիվորեն որոնում են նրան: Այս նոր տեղեկությունը նշանակում է, որ փախուստի է դիմել առնվազն 2 ահաբեկիչ»,-ասել է RTBF-ի հաղորդավարը:

Ըստ նրա, անձը, որին որոնում են, այն 3 մարդկանցից մեկն է, որոնց ֆիքսել են Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները պայթյունից մի քանի րոպե առաջ: Այդ մարդը գլխարկով է, ակնոց է կրում և բաց գույնի բաճկոն:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Ըստ ԶԼՄ-ների, պարզվել է նաև երկրորդ մահապարտի ինքնությունը, որը պայթեցրել էր իրեն օդանավակայանում: Դա Նաջիմ Լահաշրաուին է, որին կասկածում են մի շարք ահաբեկչություններ իրագործելու մեջ: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել էր նաև նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների ժամանակ օգտագործված պայթուցիկի վրա: Ենթադրվում է, որ հենց նա էր զբաղվում պայթուցիկի պատրաստմամբ:

Տնտեսական վնասը մարտի 22-ին Բրյուեսլում իրականացված ահաբեկչական գործողություններից կազմել է առնվազն 4 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ 0,1%:

Ընթերցեք նաև. Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---