Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ

Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ

PanARMENIAN.Net - Բրյուսելի ահաբեկչությունների մասնակցության կասկածանքով ձերբակալված կա: Սակայն, բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածը հիմնական կասկածյալ Նաջիմ Լահաշրաուին չէ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր։ BBC-ի փոխանցմամբ, ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ երրորդ մասնակից Նաջիմ Լահաշրաուին, որը փախել էր օդանավակայանից մարտի 22-ի պայթյուններից անմիջապես հետո, ձերբակալվել է բելգիական ոստիկանության կողմից:

Լահաշրաուին տեսանելի է օդանավակայանի արտաքին դիտարկման տեսախցիկների տեսանյութում, երբ սայլակով գնում է 2 մահապարտ ահաբեկիչների հետ պայթյունից առաջ: Ավելի ուշ պարզվեց, որ մահապարտները եղբայրներ Հալիդ և Բրահիմ Բաքրաուիներն են:

Լահաշրաուին հետախուզման մեջ է 2015-ի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով, որը 130 մարդու կյանք խլեց: Մարտի 21-ին դատախազները հայտնեցին, որ նրա մատնահետքերը հայտնաբերվել են Փարիզում մահապարտների գոտիների վրա, ինչպես նաև այն բնակարանում, որտեղ նախապատրաստվել էր հարձակումը: Հայտնի է նաև, որ Լահաշրաուին որոշ ժամանակ Սիրիայում է անցկացրել, իսկ 2015-ի սեպտեմբերին մեկ այլ ահաբեկիչ` Սալահ Աբդեսլամի հետ Հունգարիա է մեկնել:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Ընթերցեք նաև. Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---