Սիրիական զորքերն ազատագրել են Պալմիրայի արևմտյան մասը24 մարտի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սիրիական զորքերն ազատագրել են Պալմիրայի արևմտյան մասը: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել աղբյուրը Դամասկոսում: «Այժմ զինվորականները վերահսկում են Պալմիրայի արևմտյան մասը: Բանակը փորձում է գրոհներ ձեռնարկել նաև քաղաքի մյուս հատվածներում»,-ասել է գործակալության զրուցակիցը: «Սիրիական բանակն արդեն 850 մ հեռավորության վրա է պատմական Պալմիրայից: Ակնկալվում է, որ այն կազատագրվի արդեն առավոտյան»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն: Պալմիրայի ազատագրման գործողությունը շարունակվում է արդեն մի քանի օր: Այդ քաղաքը պատմական նշանակությունից բացի, նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունի` միացնելով Դամասկոսը Սիրիայի արևելյան մասի հետ: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: Մարտի 12-ին Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս: Ընթերցեք նաև. Սիրիայի բանակը մոտեցել է Պալմիրային. Ազատագրելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |